Jump to content

.er

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.er
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Էրիթրեա
Ներդրվել է1996
Փյունիկոդer

.er, Էրիթրեայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ 2020 թվականի տվյալներով դրա գոտում գրանցված էր 66 կայք[1] (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 70 կայք[2]): Թվաքանակի փոքրությունը պայմանավորված է երկրի տնտեսական վիճակով, ինչի պատճառով Էրիթրեայի շատ բնակիչներ ինտերնետի հասանելիություն չունեն: Դոմեյնային անուններ գրանցողը բջջային և ցանցային օպերատոր EriTel-ն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է մայրաքաղաք Ասմարայում:

Երկրորդ մակարդակի դոմեյններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն .erերկրորդ մակարդակի դոմեյններ[3], որոնք, սակայն, դժվարամատչելի են. դրանք, որպես կանոն, հասանելի են միայն Էրիթրեայի հաստատություններին և կազմակերպություններին: Ստորև ներկայացված է երկրորդ մակարդակի մի շարք դոմեյնների ցանկը[4][5].

  • edu.er - ուսումնական հաստատությունների համար
  • com.er - առևտրային կազմակերպությունների ու ձեռնարկությունների համար
  • gov.er - ի պահ է թողնված Էրիթրեայի կառավարության համար
  • net.er - ցանցային օպերատորների ու պրովայդերների համար
  • org.er - ոչ առևտրային կազմակերպությունների համար
  • net.er - ցանցային օպերատորների ու պրովայդերների համար
  • mil.er - ի պահ է թողնված Էրիթրեայի զինված ուժերի համար
  • ind.er - Էրիթրեայի քաղաքացիների համար (ենթադրաբար);
  • rochest.er - անհայտ է
  • w.er - անհայտ է

Թեպետ mil.er և ind.er դոմեյնները պատվիրակված են, այդուհանդերձ՝ դրանց գոտում 2004 թվականից ի վեր ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Всі сайти Еритреї - доменної зони .er» (ուկրաիներեն). 101Database. Արխիվացված օրիգինալից 2021-10-28-ին. Վերցված է 2021-10-28-ին.
  2. «Всі сайти Еритреї - доменної зони .er». 101database.com (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-31-ին. Վերցված է 2021-08-31-ին.
  3. «ER Zone File». Robert Baskerville's ccTLD analysis data. 2007-12-28. Արխիվացված է օրիգինալից 2008-01-19-ին. Վերցված է 2007-12-28-ին.
  4. ER ccTLD Արխիվացված 19 հունվարի 2008 թվականին.
  5. 1 2 «https://internet.robert-scheck.de/tld-er/». internet.robert-scheck.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021-12-04-ին. Վերցված է 2021-10-28-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.er» հոդվածին։